Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ Հայաստանը միջազգային ատյաններից ընդդեմ Ադրբեջանի հայցերը հետ չի վերցրել։
«Հայաստանը չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում»,- ասաց նա։
Մակունցը հայտարարեց՝ այո՛, խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ կարող է որոշում կայացվել հետ քաշել միմյանց դեմ հայցերը․«Այն պարագայում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական ստորագրեն խաղաղության պայմանագիր»։










