Անկեղծ ասեմ՝ եթե սկսեն, արդյունքը էլի նույնն է լինելու. Ռուբինյանը՝ երեկվա ծեծուջարդի մասին


Անկեղծ ասեմ՝ եթե սկսեն, արդյունքը էլի նույնն է լինելու. Ռուբինյանը՝ երեկվա ծեծուջարդի մասին
Հոկտեմբեր 30 12:41 2026

Հուսով եմ՝ էլ չեն սկսի, բայց, անկեղծ ասեմ, եթե սկսեն, արդյունքը նույնն է լինելու, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով երեկվա ծեծուջարդին։

 

Նա հորդորեց նայել երեկվա կադրերը, եթե ինչ-որ մեկը չի նկատել, թե ով է լարել իրավիճակը։

 

«Իրադարձությունների իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ երբ ընդդիմությունը սկսում է ֆիզիկական բախում, դա ավարտվում է ծեծկռտուքով, որը նրանց լավ վիճակում չի դնում»,-ասաց ԱԺ նախագահը։

 

Նշեց, որ եթե նման իրավիճակ չստեղծվի, CNN-ն էլ չի անդրադառնա ՀՀ խորհրդարանական աշխատանքներին։