Արմավիր համայնքում ընտրությանը մասնակից 13 941 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ ստանում է 13 395 ձայն կամ քվեների 96.1%-ը: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների Արմավիրի մարզ Արմավիր համայնքում մասնակցությունը կազմել է 36.73%։
Հիշեցնենք՝ Արմավիր համայնքում առաջադրվել էր միայն «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը։










