Փաշինյանը Թուրքմենստանում մասնակցել է ուտեստների փառատոնի, ներկա էր նաև Ալիևը


Փաշինյանը Թուրքմենստանում մասնակցել է ուտեստների փառատոնի, ներկա էր նաև Ալիևը
Հոկտեմբեր 8 20:28 2026

Կառավարության մամուլի ծառայությունից հաղորդագրություն են տարածել․

 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի:

 

Երկրների ղեկավարները շրջայց են կատարել ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել երկրների ուտեստներին և մշակույթին:

 

Փառատոնին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը:

 

Հաջորդիվ, ի պատիվ ԱՊՀ պետությունների, առաջնորդների տրվել է պաշտոնական ընդունելու

թյուն»: