«Հայաստան» խմբակցության պատգամավորներն ԱԺ-ում հանդիպել են ԱՄՆ գործերի հավատարմատարին։
Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խոսել են ներքաղաքական խնդիրներից, իրենց տեսակետն են ներկայացրել՝ դատական համակարգի հետ կապված. «Խոսել ենք նաև ընտրախախտումների մասին. մեծ հաշվով այն բոլոր խնդիրների մասին, որոնց մասին խոսում ենք նաև հրապարակայնորեն»։
Ասաց, որ փակ հանդիպում է եղել, շատ մանրամասներ չի կարող ներկայացնել. հիմնական թեմաներից էր նաև TRIPP-ը։
Քննարկվել են նաև եկեղեցու հետ կապված խնդիրները։










