Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շուրջ


Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շուրջ
Հոկտեմբեր 8 18:21 2026

Հոկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի:

Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շուրջ՝ անդրադարձ կատարելով նաև բազմակողմ հարթակներում հարցերի: