«ԹՐԻՓՓ-ը մեզ հետաքրքիր է, որովհետև մենք մեր երկրի հյուսիսային և հարավային հատվածների միջև երկաթուղային հաղորդակցություն այսօր չունենք, և մեզ հետաքրքիր է, որ մենք Ադրբեջանի տարածքով, մասնավորապես Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքով դեպի Սյունիքի մարզ ունենանք հաղորդակցոթյուն»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԹՐԻՓՓ-ի մասին հարցին։
Նա նշեց, որ ԹՐԻՓՓ-ը համաձայնագիրը է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, Ադրբեջանի խորհրդարանում չի վավերացնելու. «Դա Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև միջպետական պայմանագիր է, հիմա ուզում եք ուղարկենք մի հատ էլ Ադրբեջանի խորհրդարանը վավերացնի՞»։
Նա նշեց, որ շուտով կլինի մեկ տարի, ինչ Հայաստանի համար Ադրբեջանի տարածքով երկաթուղին բացվել է. «Այս ընթացքում արդեն ահագին ներկրումներ են տեղի ունեցել, նաև երկաթուղթով արտահանման հնարավորություններ կան»։










