Ձերբակալում են «Ադեկվատ» միաբանության հիմնադիր, քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին, այդ մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Ավելի վաղ Դանիելյանը հայտնել էր, որ վառ առավոտյան կանչվել է Քննչական կոմիտե։
«Արթուր Դանիելյանը ձերբակալվում է` դատարան ներկայացնելու համար (կալանք): Մեղսագրվում է միջին ծանրության արարք` 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ ( խուլիգանություն)` ՖԲ գրառման համար»,-հայտնում է փաստաբանը։










