Շուտով շատ հետաքրքիր լուծում կներկայացնենք, որի շնորհիվ Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան


Շուտով շատ հետաքրքիր լուծում կներկայացնենք, որի շնորհիվ Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Հոկտեմբեր 3 18:16 2026

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ շուտով իրենք Հայաստանում դեղերի գները նվազեցնելու ծրագրի շրջանակում հետաքրքիր լուծումներ կառաջարկեն։

Կարապետյանը խնդիրը քննարկել է նաև եվրոպական կենտրոնում։

«Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը:

Շատ շուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի»,- նշել է նա:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Նարեկ Կարապետյանն ու գործընկերները այցելել են Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոն՝ քննարկելու Հայաստանում դեղերի գնիջեցման և եվրոպական դեղամիջոցների հասանելիության խնդիրը։