Մոսկվայի քաղաքային հիվանդանոցում ներկայումս գտնվող ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» հաղորդման հետ հարցազրույցում խոսել է իրենից 44 տարով փոքր իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ տարաձայնությունների մասին. հաղորդում է Vesti.ru-ն:
«Այդ կինը՝ Վիտալինան, ինձ անարդար կերպով ցավ է պատճառել: Ես հիմա պատրաստ չեմ ներելու նրան: Վստահեցնում եմ, որ ո՛չ՝ պատրաստ չեմ: Նա իրեն ստորաբար է պահել, նա գող է, ոչ թե մարդ»,- հայտարարել է Ջիգարխանյանը:
Դերասանը նշել է, որ այլ մանրամասների մասին կխոսի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր և հրաժարվում էր շփվել կնոջ հետ. նա ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել` կնոջը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային` մեղադրելով իրեն սպանելու փորձի համար:










