Նիկոլական ՀՀ-ում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստը


Նիկոլական ՀՀ-ում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստը
Հոկտեմբեր 1 18:33 2026

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է. «Ըստ Reuters-ի` Ռուսաստանը գաղտնի նոտա է հղել ՆԱՏՕ-ին առ այն, որ Կալինինգրադի շրջափակման դեպքում Մոսկվան կկիրառի իր զինանոցի ամենահզոր միջոցը, այն է` միջուկային հարված կհասցնի շրջափակողներին:

Հիշեցնում եմ, որ 44-օրյա պատերազմի մեկնարկին նիկոլական Հայաստանը ոչ միայն չսպառնաց, այլև պաշտոնապես և հրապարակային խոստացավ հարվածներ չհասցնել կրիտիկական ենթակառուցվածք հանդիսացող Բաքու-Ջեյհան նավթամուղին:

 

Հիշեցնում եմ, որ Սերժ Սարգսյանի ձեռք բերած «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներն ի զօրու էին Ադրբեջանի տարածքում խոցել ցանկացած օբյեկտ, այդ թվում` Բաքու-Ջեյհանի խողովակաշարը և որ ամենակարևորն է` նավթի ռեզերվուարը:

 

Հիշեցնում եմ, որովհետև նիկոլական Հայաստանում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստն ու հիշողություն չունեցող անասունը…»: