Հ1-ի բացատրությունն էժանագին «կրուտիտ» էր․ Աշոտյան (Տեսանյութ)


Հ1-ի բացատրությունն էժանագին «կրուտիտ» էր․ Աշոտյան (Տեսանյութ)
Հոկտեմբեր 1 12:15 2026

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցին, Հանրային հեռուստաընկերությամբ Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրմանը։

«Փորձում են միջադեպ որակել, բայց դա իրականում համակարգային ճգնաժամի հետևանք է։ Վստահ եմ՝ այսօրվա Հ1-ը  փորձել է պարզապես շոշափել հանրային տրամադրվածությունները, քանի որ մինչ այդ մարսել են սեպտեմբերի 19-ը, երբ արցախյան մեկօրյա պատերազմի օրը նույնպես տոնախմբություն էր տիրում եթերներում և իշխանական Հայաստանում, փորձեցին սեպտեմբերի 27-ին էլ անել», նշեց նա

Աշոտյանը նկատեց որ հասարակության «իմունիտետը տեղն է»։

«Հ1-ի բացատրությունը ավելի լավ բառ, քան էժանագին կրուտիտն է, չկա։ Ինքս աշխատել եմ Հ1-ում և շատ լավ գիտեմ, թե ինչպես է եթերային քաղաքականությունը որոշվում, այն էլ՝ այսօրվա Հ1-ում։ Ամոթի աստիճանն այն մակարդակի է, որ ագրեսոր Ադրբեջանում նույն օրը հիշվում է որպես հիշատակի օր», — ասել է ՀՀԿ փոխնախագահը։