Գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանին արգելեցին սոցցանցերում հրապարակումներ անել, դատարանը վարչական հսկողություն սահմանեց (Տեսանյութ)


Գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանին արգելեցին սոցցանցերում հրապարակումներ անել, դատարանը վարչական հսկողություն սահմանեց (Տեսանյութ)
Սեպտեմբեր 29 22:37 2026

Սցենարիստ, գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի խափանման միջոցի հարցով մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության քննությունը դատարանում ավարտվեց։

Դատավոր Վահագն Մելիքյանը, ում մակագրվել էր Վահրամ Սահակյանի գործը, հրապարակեց վճիռը․ Սահակյանի նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով ստանձնել է Վահրամ Սահակյանի իրավունքների պաշտպանությունը, մանրամասնեում է՝ գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանին դատարանի որոշմամբ արգելեցին հրապարակումներ կատարել սոցցանցերում՝ բացառությամբ աշխատանքային աշխատանքային, զուտ ինֆորմատիվ բնույթի հրապարակումների։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում