«ԵԽԽՎ-ում ենք։ Ավարտվել է այսօրվա նիստը, որը շատ հետաքրքիր էր։ Այսօր ԵԽԽՎ-ն զեկույց է ներկայացրել՝ Հայաստանի ընտրությունների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում ասել է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն էլ մանրամասնեց, որ զեկույցում արձանագրվել է այն փաստը, որի մասին իրենք պարբերաբար բարձրաձայնել են։ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակը 90%-ից ավելի պետական պաշտոնյաներ են եղել, և դա կաշկանդող հանգամանք է հանդիսացել: Հետաքրքիր եզրույթ է ներդրվել՝ «սելեկտիվ հետաօնդում», որը քաղաքական հետապնդման ձևերից է»,- ասաց նա։
Միաժամանակ Վարդևանյանն ընդգծեց, որ ՔՊ պրոպագանդային հակադարձում կամ ճեղքում հնարավոր չէր լինում։ Իսկ ահա զեկույցն այլևս փաստ է։
Նարեկ Կարապետյանն էլ հավելեց՝ ներկայացնելով զեկույցի մանրամասները․ «Ամբողջ պետական ապարատում եղել են ճնշումներ, գողացվել են ԲՀԿ-ի ձայները և ընդամենը մեկ նախադասությամբ է հիմնավորվել, թե ինչու ԲՀԿ-ն չպետք է մտնի Խորհրդարան, սա համարվել է ապօրինի։ Ընտրակաշառքների մասին ԵԽԽՎ զեկույցում ասվում է, որ ընդդիմադիրներին արագ կալանքի են տանում, բայց իշխանության ընտրակաշառքների դեպքերը ոչ մի հետևանք չեն ունենում։ Ընտրակաշառքի թեման «ջարդել» են, ՔՊ-ի այն թեզը «ջարդվել» է իրենց վրա»։
Կարապետյանի խոսքով՝ այսօր հատկանշական օր է Հայաստանի համար։
««Ժողովրդական բաստիոն» չէ այլևս Փաշինյանի կառավարած Հայաստանը, որն այստեղ ֆիքսվել է»,- ավելացրեց նա։










