Ովքե՞ր են պայքարելու Մեղրիի և Գորիսի քաղաքապետերի պաշտոնի համար


Ովքե՞ր են պայքարելու Մեղրիի և Գորիսի քաղաքապետերի պաշտոնի համար
Սեպտեմբեր 26 18:36 2026

ԿԸՀ-ն  գրանցել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ  ընտրություններին մասնակից ուժերի ընտրական ցուցակները, որոնք հրապարակված են հանձնաժողովի պաշտոնական էջում։

Սյունիքի մարզի Մեղրի համայնքում համայնքապետի պաշտոնի համար կպայքարի «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր»,  «Հայաստանի շնորհապետական», «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները։

ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Սերգո Գալստյանը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի 41-ամյա գործարար Սերգո Գալստյանը ՔՊ-ի անդամ է դարձել ընտրություններից ընդամենը օրեր առաջ։ 

««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում, երբ Մեղրի էր այցելել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, Գալստյանը եղել է նրա հանդիպմանն ակտիվ մասնակից։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նա ներկա է եղել նաև Քոչարյանի փակ հանդիպմանը և այդ շրջանում իրեն ավելի մոտ է պահել ընդդիմադիր դաշտին։ Սակայն հունիսյան ընտրություններից հետո պատկերը կտրուկ փոխվել է։ Սերգո Գալստյանը հայտնվել է ՔՊ-ի շարքում, դարձել կուսակցության անդամ, իսկ այժմ արդեն գլխավորում է իշխող կուսակցության ցուցակը»։

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արմեն Հայրապետյանը, «Հայաստանի շնորհապետական» կուսակցությանը՝ Վլադիկ Գևորգյանը, «Հայաստանի եվրոպական» կուսակցությանը՝ Արշավիր Հովհաննիսյանը։ 

Սյունիքի մարզի Գորսի համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է «Համերաշխություն» դաշինքը, որի մեջ մտնում են ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունները, ցուցակը գլխավորում է Գորիսի ներկայիս քաղաքապետ Առուշ Առուշանյանը, «Ապրելու քվե» կուսակցությունների դաշինքը, որի մեջ մտնում են «Ապրելու երկիր» և «Հայկական քվե կուսակցությունները, ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը։