ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ.
«Անկախությունը նախևառաջ մտածելակերպ է, որը պայքարով դառնում է հայրենատեր քաղաքացու կենսակերպ: Ազգային արժեքների վրա հիմնված ազատ և ինքնիշխան պետությունն է մեր ինքնության պահպանման գրավականը: Եթե մտածում ես այլ կերպ, անկախությունը քոնը չէ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը։
Դաստիարակենք ազգային արժեհամակարգով և իղձերով առաջնորդվող քաղաքացիներ, որոնք կգիտակցեն Անկախության իրական արժեքն ու այն պաշտպանելու պատասխանատվությունը։
Եվ միշտ արժանի լինենք այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն անկախ Հայաստանի և Արցախի։
Փա՛ռք և խոնարհո՛ւմ նրանց հիշատակին։
Աստված պահապա՛ն Հայաստանին և հայ ժողովրդին։
Շնորհավո՛ր Անկախության օրը»։










