Վայքում վթար է տեղի ունեցել, Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել


Վայքում վթար է տեղի ունեցել, Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել
Սեպտեմբեր 18 20:23 2026

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սմբատաբերդ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը կանայք են, 4-ը՝ տղամարդ, տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ են։