Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է


Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է
Սեպտեմբեր 18 10:11 2026

ԱԺ նախկին պատգամավոր, ապօրինի կալանավորված Մարտուն Գրիգորյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու իշխանական որոշումը ցույց է տալիս, որ գործող ռեժիմը ռեպրեսիոն համակարգից հետ կանգնելու նպատակ չունի, և անօրինականությունների շղթան շարունակվելու է․ գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է, առաջին հերթին, որպես Գյումրիում հեղինակություն ու վստահություն վայելող մարդ, և այնտեղ ՔՊ-ի հայտարարած արտահերթ պրոցեսների մտադրության ֆոնին տարբեր կերպ չեզոքացվել ու չեզոքացվելու են այն անձինք, ովքեր իշխանական մտահղացումների մեջ չեն տեղավորվում:

Խափանման միջոցի փոփոխության քննարկման ժամանակ Մարտունը հստակ նշեց, որ իր գնահատականներից ու սկզբունքներից երբեք չի հրաժարվելու, իսկ իշխանությունն էլ դրան ի պատասխան որոշում կայացրեց՝ երկարացրեց կալանավորման ժամկետը», - նշել է Աբրահամյանը։