ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր Կենտոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանից հետքրքրվեց՝ չի նկատո՞ւմ, որ Ազգային ժողովի դահլիճում մեկ խմբակցություն պակաս է։
«Ձեր թուլակամ որոշման արդյունքում այդ խմբակցությունն Ազգային ժողովում չէ»,- նշեց Կարապետյանը։
Հովակիմյանն էլ ասաց, թե ինքը զուսպ է, վիրավորանքին վիրավորանքով չի պատասխանի։
Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում աշխատած լրագրող Վահագն Հովակիմյանը նկատեց, թե պետք չէ մարդու բարեվարքությունը գնահատել աշխատանքի վայրով․ կոպիտ սխալ է։
Նա ասաց՝ ապացույցներ բերեն, որ իր կողմից որևէ ապօրինի որոշում է կայացվել։
Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Հովակիմյանը չի կարող լինել ԿԸՀ նախագահ։










