Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում․ «Հրապարակ»


Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում․ «Հրապարակ»
Սեպտեմբեր 16 08:40 2026

«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ փոխխոսնակ, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը երեկ թեպետ հերքեց, թե ՔՊ վարչությունն իր նիստում Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցն է քննարկելու, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Սարգսյանի հարցն արդեն կուսակցության վերահսկող հանձնաժողովում է:Ըստ ՔՊ կանոնադրության, դիմումը նախ հանձնաժողովն է քննում, եթե հավանության է արժանացնում, հարցը մտնում է ՔՊ վարչություն։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ Հայկ Սարգսյանի հարցն աներկբա հասնելու է վարչություն՝ ոչ միայն հրապարակային արտահայտությունների պատճառով, այլեւ քրեական վարույթի: Սարգսյանը վարչության կողմից արդեն մեկ նկատողություն ունի, երկրորդի դեպքում մեխանիկորեն հեռացվելու է կուսակցությունից։