Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Տարոն Չախոյանին. «Այս դահլիճում ընդունելի չէ միմյանց հայրանունով դիմելը»


Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Տարոն Չախոյանին. «Այս դահլիճում ընդունելի չէ միմյանց հայրանունով դիմելը»
Սեպտեմբեր 14 11:37 2026

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց ՔՊ-ական Տարոն Չախոյանին՝ պատգամավոր Էդգար Ղազարյանին հայրանունով դիմելու համար։

«Ես կարծում եմ, որ այս դահլիճում ընդունելի չէ միմյանց հայրանունով դիմելը, որը այլ երկրներում լրիվ նորմալ է, ավանդույթ է, բայց մեզ մոտ էսինչ էսինչովիչը, կարծում եմ, հայկական ավանդույթ չէ»,-ասաց Ռուբինյանը։

Նա նաև տարբեր հաստատություններում աշխատող գործընկերներին կոչ արեց միմյանց հայրանունով չդիմել. «Դա մերը չի, մենք ունենք մերը՝ պարոն, տիկին դիմելաձևը և տվյալ անձի ազգանունը»։