Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար


Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար
Սեպտեմբեր 9 17:50 2026

«Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք»,- այդ մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում  2026 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ։

Նա շտապեց նշել, որ շինարարությունն աճել է 24.5%-ով, արդյունաբերությունը՝ 10.8%-ով, ծառայությունները՝ 11%-ով։

Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝, այս մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 5.1%, իսկ հունվար-հունիս ամիսների միջին գնաճը՝ 4.6%: