Ավելի դաժան տեսարաններ են սպասվում․ «Հրապարակ»


Ավելի դաժան տեսարաններ են սպասվում․ «Հրապարակ»
Սեպտեմբեր 3 08:54 2026

«Հրապարակ» թերթը գրում է. Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն առաջիկայում շարունակելու է «բռնոցի» օպերացիան, եւ ավելի դաժան տեսարաններ կարող ենք տեսնել, քան Գագիկ Խաչատրյանի դեպքում էր։ Նույնիսկ իշխանական շրջանակներում տարակուսած են, թե ինչու է հեղափոխությունից 8 տարի, ընտրություններում հաղթելուց հետո նման տեսարաններ բեմականացնում: Կարծում են` պատճառն այն է, որ ՏԻՄ-երից եւ Ալիեւին խոստացած սահմանադրական հանրաքվեից առաջ «ռեյտինգ է բարձրացնում»։ Ենթադրում են նաեւ, որ Տիգրանաշենի հարցն է շուտով օրակարգ բարձրանալու, եւ Փաշինյանն իր «էլեկտորատին» մոտիվացնում է, որ իր կողքին մնա, քանի որ կարծում է` այդ զանգվածի համար հող հանձնելն ավելի անկարեւոր է, քան Քոչարյանին, Գագիկ Խաչատրյանին եւ մյուսներին կալանավորված տեսնելը։