Երեկ՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ հատվածում, Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 58-ամյա Ալիկ Կ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Սաթենիկ Ա.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։










