Ինչու է ՔՊ-ն «դիվոտել»․ «Հրապարակ»


Ինչու է ՔՊ-ն «դիվոտել»․ «Հրապարակ»
Օգոստոս 18 08:32 2026

«Հրապարակ» թերթը գրում է. 

Օգոստոսի 2-ից մեկնարկած 9-րդ գումարման խորհրդարանի նիստերը դեռ մինչեւ ամսվա վերջ կձգվեն` ԱԺ մշտական հանձնաժողովների ձեւավորումից հետո խորհրդարանը, ըստ կանոնակարգ օրենքի, պետք է քննի նաեւ կառավարության ծրագիրը․ Սահմանադրությամբ վարչապետը` նշանակվելուց հետո 20-օրյա ժամկետում, պարտավոր է կառավարության ծրագիրը ներկայացնել խորհրդարանին։

 

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին է նշանակվել վարչապետ, ուստի մինչեւ օգոստոսի 22-ը պետք է կառավարության ծրագիրը ներկայացնի, եւ այն քննարկվի։ Որոշ տեղեկություններով՝ այս փաստով է նաեւ պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ, որոշել են ընդդիմության վախը բռնել, խելոքացնել` մինչեւ կառավարության ծրագրի քննարկումը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հնարավորինս մեղմ ու կոմֆորտ պայմաններում իր ծրագիրը «կերցնի ժողջանին»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․ 08․ 26