էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վրա․ Շամշյան


էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վրա․ Շամշյան
Օգոստոս 15 21:28 2026

Այսօր  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Ջրառատ գյուղի տարածքում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վագոնի առաստաղի փայտյա կոնստրուկցիաների և ռելսերի՝ մոտ 2 քմ հատվածում հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների ժամանելը գնացքի անձնակազմն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։