Սերբիայի Լոզնիցա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ Եվա Խլղաթյանն այսօր մենամարտել է Բելառուսի ներկայացուցիչ Սոֆյա Օրլովայի հետ։
Խլղաթյանը հաղթել է Օրլովային։
Առաջնությանը Հայաստանից 15 ներկայացուցիչ է մասնակցում։










