Վաշինգտոնում Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրը վանդալիզմի համար ձերբակալվել և մեղադրանք է առաջադրվել մի կնոջ: Այս մասին հայտնում է CNN-ը։
Մելիսա Լ. Ֆարիսն ներկայացել է Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիայի դաշնային դատարանում հանցագործության մեղադրանքով: Նա սպասում է իր դատավարությանը: Կինը բանտում կմնա առնվազն մինչև հաջորդ շաբաթ՝ մինչև կալանքի նիստը:
«Երկրորդ համաշխարհային պատերազմի մեր հուշահամալիրի վանդալիզմը հարձակում է սուրբ հուշարձանի վրա, որտեղ հարգում են ամերիկացիներին, ովքեր կռվել և զոհվել են մեր ազատության համար: Այդ ամերիկացիների թվում են իմ հայրն ու պապը», - ասել է ԱՄՆ դատախազ Ջինին Պիրրոն:
Ֆարիսի դեմ մեղադրանքները ներառում են ԱՄՆ-ի գույքի ոչնչացում և վետերանների հուշահամալիրի ոչնչացում: Իր գրառման մեջ Պիրրոն ներառել է նկարներ, որոնք վկայում են, որ Ֆարիսը ներկում է հուշահամալիրը: Նա նշել է, որ Ֆարիսին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։
Վանդալիզմի հետևանքով Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրի մաքրման և վերականգնման ընդհանուր ծախսերի նախնական գնահատականը կազմում է ավելի քան 1000 դոլար։










