Գյումրիում բшխվել են «BMW 320I»-ն և «Toyota Camry»-ն․ կա վիրшվոր


Գյումրիում բшխվել են «BMW 320I»-ն և «Toyota Camry»-ն․ կա վիրшվոր
Օգոստոս 10 21:11 2026

Այսօր` օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։35-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Ստեփան Մ.-ի վարած «BMW 320I» մակնիշի և 61-ամյա Արթուր Վ.-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկուսի անվահեծաններն էլ պոկվել են։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արթուր Վ.-ի ուղևոր Յարինազ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Գյումրի»  բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։