Խոսում են բարեկրթությունից, բայց երեկ ժնջիլ էին գցում վզիս. Մերոպ Մանուկյան


Խոսում են բարեկրթությունից, բայց երեկ ժնջիլ էին գցում վզիս. Մերոպ Մանուկյան
Օգոստոս 7 22:06 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ԱԺ ամբիոնից իր ելույթում այսօր անդրադարձավ իր ընտանիքի ու հանգուցյալ հորը վերագրվող մեղադրանքներին, որոնք հնչեցրել էր ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը։

Նա նախ հիշեցրեց, ՔՊ-ականները խոսում են բարեկրթութունից, մինչդեռ ԱԺ դահլիճում շարունակվում են մարտերը Մանվել Գրիգորյանի ստվերի դեմ, երեկ էլ փորձում էին «ժնջիլ գցել» իր վզին։

«Տրամաբանությունը կայանում էր նրանում, որ քո նախկին ղեկավարին դու  իրավունք ունեիր գույքային հարցեր ուղղել։ Ամենահետաքրքիր այն է, որ ինձ այդ հարցն ուղղում էր ՀՀ քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը։ Ալեն Սիմոնյանի գույքային գործարքների վերաբերյալ բազում հարցեր ունեմ, որոնք առիթ կունենամ տալ։ Այս պահին կգտնվեմ բերակիրթ։ Պարոն Ռուբինյան, հետևությունը դուք արեք որպես ղեկավարություն»,-ասաց Մանուկյանը։

Ինչ վերաբերում է իր հանգուցյալ հոր մեղադրյալի կարգավիճակին, ապա նա ՔՊ-ականին առաջարկեց մասնակցել գործով  դատական նիստերին։ Հիշեցրեց, որ կարող էր դիմում գրել, գործը կասեցնեին, սակայն դիմումէ  գրել, իրավահաջորդ ճանաչվել, որպեսզի ցույց տա, «թե ձեր դհոլչի գլխավոր դատախազը ոնց է մարդկանց դեմ գործ կարում»։

«Գործարքը, որի մասին խոսում է, դրա համաձայն մեր ընկերությունը պարտավոր է եղել 500 մլն դրամ ներդրում կատարել ջրանցքի վրա։ Գործարքի արդյունքում մենք երբևէ ջրանցքը վաճառելու, գրավադրելու իրավունք չենք ունենալու, ջրանցքի խողովակաշարը երբ փոխում ենք, հները հանձնում ենք պետությանը։ Նիստը չի եղել փակ, չզեկուցվող, եղել է բաց։ Այդ ջրանցքը երբ հանձնվել է մեզ, ունեցել է 50 տոկոս կորուստ, մեր կողմից շահագործելուց հետո երեք անգամ միջգերատեսչական հանձնաժողովը  ստուգում է  իրականացրել, մի անգամ եղել է 0 կորուստ, երկու անգամ՝ 3 տոկոս կորուստ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։