Aysor.am-ի խնդրանքով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր դիրքորոշումն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ աշխարհիկ իշխանությունների կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը այդ ամենն անհիմն ու անօրինական է որակել։
«Անհիմն և անօրինական են այն բոլոր գործողությունները, որոնք այսօր իրականացվում են Հայ Առաքելական Եկեղեցու և հայ հոգևորականների հանդեպ»,- մասնավորապես, ասել է նա։
Վեհափառ Հայրապետը Aysor.am-ի հետ զրույցում շեշտել է նաև՝ արդարությունը հաղթանակելու է․
«Մենք հավատում, ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի»։










