Արտառոց բան չեմ տեսել, որ ասեմ՝ չէ, չեմ ուզում Վարդևանյանը լինի, ուզում եմ Կարապետյանը կամ Ղազինյանը լինի մեր թեկնածուն. Գաբրիելյանը՝ ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի ընտրության մասին


Արտառոց բան չեմ տեսել, որ ասեմ՝ չէ, չեմ ուզում Վարդևանյանը լինի, ուզում եմ Կարապետյանը կամ Ղազինյանը լինի մեր թեկնածուն. Գաբրիելյանը՝ ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի ընտրության մասին
Օգոստոս 7 14:49 2026

Այդ տեղը Սահմանադրությամբ ընդդիմությանն է, ընդդիմադիրներից մեկ խմբակցություն առաջադրեց, ու ինչ-որ մեկը պետք է այնտեղ ընտրվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ խոսելով ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի ընտրության մասին:

«Պարոն Վարդևանյանը նաև իր խոսքում նշեց, որ շատ է ուզում այնտեղ լինել կամ կուզենար այնտեղ լինել։ 

Մինչև այս պահը, համենայն դեպս, անձամբ ես, որևէ արտառոց բան չեմ տեսել, որ ասեմ՝ չէ, պարոն Վարդևանյանը չեմ ուզում, ուզում եմ պարոն Կարապետյանը լինի մեր թեկնածուն, կամ պարոն Ղազինյանը»,-նշել է նա: