ԱԺ՝ Սահմանադրությամբ վերապահված բոլոր լիազորությունները, գործիքակազմերը պետք է իրացվեն մեկ առաջնային նպատակի համար՝ «Ուժեղ Հայաստան» ունենալու. Վարդևանյան (տեսանյութ)


ԱԺ՝ Սահմանադրությամբ վերապահված բոլոր լիազորությունները, գործիքակազմերը պետք է իրացվեն մեկ առաջնային նպատակի համար՝ «Ուժեղ Հայաստան» ունենալու. Վարդևանյան (տեսանյութ)
Օգոստոս 6 21:15 2026

Իմ երազանքը չի եղել լինել Ազգային ժողովի պատգամավոր, կամ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանը:

«Ավելին ասեմ՝ ես ունեցե՞լ եմ ցանկություն լինելու 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եթե նայում ենք սուբյեկտիվ ցանկության տեսակյունից՝ չեմ ունեցել, ավելին՝ մեր խմբակցության իմ բոլոր գործընկերները չեն ունեցել:

Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը հեշտ չէ: Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը մի քանի հստակ կանխատեսելի գործիքակազմ է ենթադրում, դրանք հիմնականում բխում են կամ վերաբերում են իմ՝ իրավունքի ոլորտում առաջնային մասնագիտացմանը՝ քրեական իրավունք, քրեադատավարական իրավունք, այդ ոլորտին, բայց այդ պատասխանատվությունը ստանձնում ենք: 

Ինչո՞ւ ենք ստանձնում այդ պատասխանատվությունը, որովհետև գտնում ենք, որ Ազգային ժողովի՝ Սահմանադրությամբ վերապահված բոլոր լիազորությունները, գործիքակազմերը պետք է իրացվեն մեկ առաջնային նպատակի համար՝ «Ուժեղ Հայաստան» ունենալու»,-նշել է նա: