«Գյnրմամիշ» արտահայտությունը ՔՊ-ին չէր վերաբերում, ինձնից բիզնես խլnղներին էր վերաբերում․ Սամվել Կարապետյան


«Գյnրմամիշ» արտահայտությունը ՔՊ-ին չէր վերաբերում, ինձնից բիզնես խլnղներին էր վերաբերում․ Սամվել Կարապետյան
Օգոստոս 6 18:44 2026

Չգիտեմ՝ ՔՊ-ն կընտրի նրան, թե ոչ, եթե չընտրի, ապա շատ սխալ կանի, իսկ Արամ Վարդևանյանը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

 

«Ճիշտ է արել, որ եկել, մտել է «Ուժեղ Հայաստան»»,-լրագրողներին ասել է Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, որ այսօր ՔՊ-ականները Վարդևանյանին հիշեցնում էին՝ մի քանի ճամբար փոխելու մասին, որ նախ ՀՀԿ-ական է եղել, հետո՝ Քոչարյանական։

 

Խոսելով ՔՊ-ականների կողմից իր՝ «չտես, գյորմամիշ» արտահայտություններին անդրադառնալու փաստին՝ Կարապետյանը նշեց, որ դա վերաբերում էր ոչ թե ՔՊ-ին, այլ՝ իրենից ՀԷՑ-ը խլողներին։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ում Տարոն Չախոյանը «գյnռմամիշ» անվանեց Նարեկ Կարապետյանին, Նարեկ Կարապետյանն էլ Չախոյանին՝ «հnրթ», որից հետո  ԱԺ-ում իրավիճակը լարվեց:

 

Կրքերն այնքան թեժացան, որ բանավեճը տեղափոխվեց միջանցք՝ արդեն Նարեկ Կարապետյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև։ Ռուբինյանն ասաց` թեև չի ողջունում վեճի մասնակիցներից ոչ մեկի վարքագիծը, բայց պետք է նշի, որ այս ամենը սկսվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությունից։ Նարեկ Կարապետյանն իր հերթին նշեց, որ 10 րոպե անընդմեջ ՔՊ–ական Չախոյանը վիրավորանքներ է հնչեցրել, որոնց նախագահողը չի արձագանքել: