«Արդյոք օգտագործե՞լ եմ «ընտրակաշառք» ձևակերպումը հենց կենսաթոշակի բարձրացման հետ, կատեգորիկ չպնդեմ, ես հակված եմ, որ օգտագործել եմ «սոցիալական կաշառք» ձևակերպումը»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակյցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Արամ Վարդևանյանը, նշելով, որ այդ ձևակերպումն օգտագործել է նաև ՍԴ-ին ուղղված դիմումի մեջ։
Նա նշեց, որ հորդորել էր սոցիալ տնտեսական բնույթի բարեփուխումները չանցկացվեն ընտրություններին զուգահեռ։
«Այն ընտրությունների հավասարության սահմանադրական երաշխիքի խաթարման է բերում»,- ասաց Վարդևանյանը՝ շարունակելով.
«Ես գտնում եմ, որ այս ընտրությունները դրա մասին էին, ընտրության հավասարության դեֆիցիտի մասին էին»։
Անդրադառնալով ընտրակաշառքի վերաբերյալ հարցին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց.
«2021 թվականին «Հայաստան» դաշինքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեկ դատավճիռ չեն կարա վկայակոչել։ 2026 թվականին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վերաբերյալ դուք ընտրակաշառքի օրինական ուժի մեջ մտած մեկ դատավճիռ չեք կարող վկայակոչել։ Կարող եք վկայակոչել մեր քաղաքական դիրքորոշումը և իրավականը։ Իսկ քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. որևէ առնչություն դրա հետ չենք ունեցել այն համարել ենք պարսավելի երևույթ»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը հիշեցրեց, որ մինչև ընտրություններն էլ այդ մասին հայտարարությամբ են հանդես եկել՝ կտրուկ գնահատականներով;
Նա նշեց որ ՍԴ-ն հայտարարել է նաև, որ պետք է զերծ մնալ Հակակառուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններից, որոնք մոնտաժված են և դրանցում «Ուժեղ Հայաստան» դաշինքի որևէ տվյալ չկա;










