ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ խմբակցությունը մասնակցելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նախատեսված դատական նիստին։
««Հայաստան» խմբակցությունը ևս մասնակցելու է դատավարությանը։ Առավոտյան կգանք, կապահովենք ԱԺ նիստի շարունակականությունը, այնուհետև կգնանք դատավարությանը մասնակցելու»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ սա սովորական քաղաքական կամ սոցիալական հարց չէ, այլ «արժեհամակարգային և ֆունդամենտալ» խնդիր, ուստի, ըստ նրա, անհրաժեշտ է դատարանում աջակցություն հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և սրբազաններին։










