«Ուժեղ Հայաստանը» վաղը ԱԺ-ում չի լինի, դատարան են գնալու. «Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ»


«Ուժեղ Հայաստանը» վաղը ԱԺ-ում չի լինի, դատարան են գնալու. «Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ»
Օգոստոս 6 16:27 2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ.

 

«Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։ Վաղը մենք ԱԺ-ում չենք լինի, մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում՝ ժամը 16։00-ին, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքների հետ խաղն ունենալու է հետևանքներ։

 

Վաղը ժամը 16։00-ին ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց, մենք լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց»,-ասաց Կարապետյանը։