«Այսօր առավոտյան մի տարօրինակ նամակ եմ ստացել, քաղաքացին ասում է, որ այն գույքը, որը վերադրձվել է համայնքին, իր տեղեկություններով, համայնքը նորից ուզում է հատկացնել այն մարդուն, ումից վերցվել է»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդհատելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ պետությանը վերադարձված ապօրինի գույքերի ներկայացման երկարաշունչ զեկույցը։
Նա հայտարարեց, թե պետք է մեխանիզմներ ունենան, որ բացառեն նման երևույթները։
«Թե չէ՝ էդ ինչքա՞ն անընդհատ իրանք տալու են՝ մենք հետ ենք բերելու, սենց չի լինի»-հայտարարեց Փաշինյանը։
Նա փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին հանձնարարեց մի պլատֆոչմ ձևավորել և առգրավված գույքերը կառավարեն այնտեղ։
Փաշինյանիխոսքոեվ, եթե այգին վերադարձվել է , ապա շատ կարևոր է որ այնտեղ բարեկարգման աշխատանբքներ տեղի ունենան։
«2026-2031թթ 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին»,-կառավարությանը հանձնարարաեց փաշինյանը և ներողություն խնդրեց քաղաքացիներին իր այդ խոստումը դանդաղ կատարելու համար;










