«Մուդիս»-ի կողմից Սամվել Կարապետյանի ընկերության վարկանիշը ավելի բարձր է գնահատվել, քան ձեր կառավարման ժամանակ երկրի վարկանիշը․ Ղահրամանյան


«Մուդիս»-ի կողմից Սամվել Կարապետյանի ընկերության վարկանիշը ավելի բարձր է գնահատվել, քան ձեր կառավարման ժամանակ երկրի վարկանիշը․ Ղահրամանյան
Օգոստոս 4 22:58 2026

«Երբ խոսում եք այն մասին, որ պետական կառավարումն արդյունավետ է, հորդորում եմ «Մուդիս» միջազգային հեղինակավոր կազմակերպության զեկույցն  ուսումնասիրել»,-այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Մարիանն Ղահրամանյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի շուրջ իշխանությունների հայտարարություններին։

Պատգամավորն ապա շարունակեց․

«Մինչև 2020 թ․-ը  ՀԷՑ-ի վարկանիշը «B2» է եղել, որը ավելի մեծ է Հայաստանի Հանրապետությանը տրված վարկանիշից։ Այսինքն՝ ձեր կառավարման ժամանակ երկրի վարկանիշից Սամվել Կարապետյանի ընկերության վարկանիշը ավելի մեծ է գնահատել անկախ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը։ Սրանով ամեն ինչ ասված է։ Իսկ ՀԷՑ-ի խլման օպերացիայից հետո այդ վարկանիշը նվազել է»,- ասաց Ղահրամանյանը։

Իր ելույթում նա նաև անդրադարձել է ՝ 300 000 ադրբեջանցիների Հայաստան գալու հետ կապված հայտարարություններին, միևնույն ժամանակ կրկին շեշտելով, որ  թույլ չեն տալու, որ գան Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում։