Կամո Արեյանը իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում


Կամո Արեյանը իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում
Օգոստոս 4 22:45 2026

ՀԿԴ-ՈւՄ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ կայացավ Երևանի քաղաքապետի նախկին առաջին տեղակալ Կամո Արեյանի գործով առաջին նախնական դատական նիստը։ Նիստի մասին հայտնում է aravot.am-ը։

Կամո Արեյանին մեղադրանք է առաջադրվել 2005-2007 թվականներին Ազատության պողոտայի հողերի օտարման գործընթացում պաշտոնական լիազորություններն անցնելու հիմքով։ Կամո Արեյանը մեղադրանքը չի ընդունում և մտադիր է մեղադրանքի հետ իր անհամաձայնությունը հիմնավորել, որ ինքն Ազատության պողոտայի այդ գործարքների հետ, որպես պաշտոնատար անձ, որևէ լիազորություն, կապ չի ունեցել։

Այսօրվա առաջին նախնական դատական նիստում պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց՝ վերացնել Կամո Արեյանի նկատմամբ կիրառված չբացակայելու խափանման միջոցը, ինչը բավարարվեց, եւ դատական նիստը հետաձգվեց։

Հաշվի առնելով, որ դատարանը գտնվելու է արձակուրդում, հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 30-ին։