Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակում հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 6-ին ժամը 14։30-ին։ Նրա գնահատմամբ, այսօրվա նիստն անիմաստ էր, իսկ իրեն ներկայացրած բռնագանձման պահանջը՝ բացարձակ ապօրինի։
Նիստի ավարտից հետո Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, Փաշինյանին հեռացնելու օրակարգն ամեն օր «միս ու արյուն է ստանում»։
«Փաշինյանն ավելի շուտ ինքն իրեն կհեռացնի, մի քիչ էլ սպասեք»,-ասաց Կարապետյանը ի պատասխան լրագրողի հարցերին։
Նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների նման արդյունքները ոչ երկրին են պետք, ոչ էլ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը։
«Դրանք երկիրը տանելու են կործանման»,-ասաց Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










