Կառավարությունն այսօր 6 ամսով արգելեց Հայաստան տոմատի մածուկի ներմուծումը


Կառավարությունն այսօր 6 ամսով արգելեց Հայաստան տոմատի մածուկի ներմուծումը
Հուլիս 30 17:32 2026

Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի փաթեթով  կայացրել է որոշում, որը պայմանավորված է տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

Որոշմամբ առաջարկվում է 6 ամիս ժամկետով արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածք (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների ներմուծման վրա։ Որոշման ընդունման դեպքում կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովվի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը՝ ամբողջ ծավալով։