ԱԺ, հարց ու պատասխան, մի քիչ նեռվայնանալ, մոռանալ, բան անել, հետո մեկ էլ՝ հոպ, գալիս է Նոր Տարին. Փաշինյան


ԱԺ, հարց ու պատասխան, մի քիչ նեռվայնանալ, մոռանալ, բան անել, հետո մեկ էլ՝ հոպ, գալիս է Նոր Տարին. Փաշինյան
Հուլիս 30 16:03 2026

«Գիտեմ, որ ԵԱՏՄ-ի և ռուսաստանի շուկայի հետ կապված այսօրվա իրավիճակը շատերը ճգնաժամ են համարում, բայց ես համարում եմ հնարավորություն, որովհետև էլ չեն կարա 2018 թվականից սկսած գան, ասեն՝ լավ էլի, թող այս արձակուրդներն անցնեն՝ սեպտեմբերին կանդրադառնանք»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ներքին արտադրողի՝ արտաքին շուկաներում ոչ մրցունակ լինելու մասին։

Նա հայտարարեց, որ տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն, որպեսզի կարողանան այլ շուկաներ մտնեն։

 «Դե արձակուրդները գալիս են հետո՝ ԱԺ, հարց ու պատասխան, մի քիչ նեռվայնանալ, մոռանալ, բան անել, հետո մեկ էլ՝ հոպ, գալիս է Նոր Տարին։ Դե լավ՝ Նոր Տարի է, մարդիկ առևտուր են անուն, կոնյակ, բրենդի, բան, հետո գալիս է զատիկը, հետո արձակուրդները նորից սկսում են»,-հայկական արտադրանքի որակի մասին քննարկումների ընթացքը պատկերավոր ներկայացրեց Փաշինյնը։

Նա ասաց, որ տնտեսվարողներինկաջակցեն, ինչքան որ պետք է, բայց կտրականապես դեմ են աջակցել այնպես, որ չի տանում զարգացման։

 Հիշեցնելով, որ  ձկնաբույծները պարբերաբար բողոքի են գալիս  կառավարության դիմաց՝ Փաշինյանը առաջարկեց. «Մենք էլ գնանք իրենց մետ, տեսնենք, թե ինչպես են աշխատում, ինչպես է տեղի ունենում պրոցեսը»։

Խոսքի ավարտին նա կրկնեց. «Ավարտվել է այն դրարաշրջանը, երբ մենք չունենք այլընտրանք»։