Տեսախցիկները ֆիքսել են երեկվանից որպես անհետ կորած որոնովող 14-ամյա Վահե Ապիկյանին։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց տղայի մայրը՝ տիկին Գայանեն։
«Ասացին, տեսախցիկները նրան ֆիքսել են Գառնիում, Քարերի սիմֆոնիայի մոտ։ Մենք այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին, սպասում ենք նոր տեղեկությունների»,-ասաց Վահեի մայրը։
Հիմա այդ տարածքում փնտրում են նրան։










