«Ընդամենն ուզում ենք գնալ աշխատանքի, վայ, պարապ են թողել, ի՞նչ անենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Օլիմպավան»-ի մարզիչ Էրիկ Օհանյանը։
Նա նշեց, չի ուզում այլ տեղ աշխատել, 2017-ից այնտեղ է աշխատում, մարզէլ է 107 սաների։
«ժողովրդական լեզվով ասած, մի քիչ պորանանք, երևի իրենց երեխեքն էլ են մեր մոտ մարզվում։ Ընդամենը ուզում ենք գնանք աշխատանքի ոստիկանի, բժշկի պես»,-ասաց Էրիկ Օհանյանը։
Նա նշեց, 14 տարեկանից աշխատել է, 48 տարեկանում իրեն ասում են՝ իրավունք չունես գնալ աշխատանքի։
«Ինչի՞։ Ուղղակի դուռը պետք է բացել ու ասել, եկեք աշխատեք»,-նշեց մարզիչը՝ ավելացնելով, որ շուտով մրցույթ է, սաները ներկայանալու են անպատրաստ։
Մարզիչն ու գործընկերները պահանջում են, որ կառավարության անդամներն իջնեն ու իրենց հստակ պատասխանեն՝ ե՞րբ կարող են գնալ աշխատանքի։
«Թող իջնեն, ասեն՝ հանգիստ նստեք տեղներդ, էս ինչ օրը գնալու եք ձեր աշխատանքին, վայ»,-նշեց մարզիչը։










