«Արարատցեմենտ»-ի կառավարումն անցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ամբողջապես, տնօրենն էլ նախարարության աշխատակից է լինելու, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա ավելացրեց, որ մնացած հիմնարկների մասով ևս կլինեն որոշումներ։
«Հավաստիացնում եմ ձեզ, որ պակաս հետաքրքրված չենք, որպեսզի տնտեսական ակտիվներն աշխատեն ամբողջ ծավալով»։
Անդրադառնալով մթերումներին՝ նա նշեց, որ դրանց հետ խնդիր չի լինի։










