Հայաստանը մտահոգված է ԵԱՏՄ ճակատագրով. Գևորգ Պապոյան


Հայաստանը մտահոգված է ԵԱՏՄ ճակատագրով. Գևորգ Պապոյան
Հուլիս 29 15:21 2026

Հայաստանը մտահոգված է ԵԱՏՄ ճակատագրով, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մենք ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի, աշխատի, գործի, ոչ թե, օրինակ, ՀԱՊԿ-ի նման լինի»,- ասաց նա։

ՔՊ-ականի խոսքով՝ այն ապրանքը, որը Արաբական Միացյալ Էմիրություններում, ԵՄ շուկայում, Չինաստանում վաճառվում է, հնարավոր չէ, որ չկարողանար վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում։

Պապոյանի խոսքով՝ ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵԱՏՄ-ի խնդիրն է։

«Մենք այդ կազմակերպությանը վերաբերվում ենք որպես մեր կազմակերպության, չենք կարող այդ կազմակերպության չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենալ չեզոք կամ կրավորական կեցվածք»,- հավելեց նա։