Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր ավտոբուսներով


Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր ավտոբուսներով
Հուլիս 28 14:01 2026

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դաավիթ Խուդաթյանն այսօր նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի համայնքապետերի հետ ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին։

Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը երթուղին կսպասարկի 87 նոր տրանսպորտային միջոցներով։

Նախարարը շրջել և ծանոթացել է նոր տրանսպորտային միջոցներին, նոր ավտոբուսներից մեկով փորձնական երթևեկել է Արտաշատ քաղաքում։

Տրասպորտային միջոցների մի մասը հարմարեցված է հատուկ կարիքներ ունեցող ուղևորների համար, հագեցած են օդափոխության համակարգերով։