Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը», ադրբեջանցի դատախազները պնդել են նրանց «մեղավորությունը»։
Դատական նիստի ընթացքում ելույթ են ունեցել երեք դատախազներ՝ ներկայացնելով բազմաթիվ «մեղադրանքներ» Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների հասցեին։
Հերթական «դատական նիստը» նշանակվել է հուլիսի 28-ին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։










