ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային բացահայտում. Կամո բլոգը՝ Street Style-ի բեմադրված լինելու մասին


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային բացահայտում. Կամո բլոգը՝ Street Style-ի բեմադրված լինելու մասին
Հուլիս 27 12:20 2026

Բլոգեր Կամո Թովմասյանը իր ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութում անդրադարձել է սոցցանցերում հայտնի բլոգեր Ամելիին, որը հայտնի է փողոցային (street style) ձևաչափով տեսանյութերով։

 

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Ամելին հրապարակել էր ռիլ՝ ակնարկելով, որ որոշ բլոգերներ կրկնօրինակում (copy) են ուրիշների գաղափարներն ու կոնտենտը։

 

Ի պատասխան՝ Կամո Թովմասյանը հայտարարել է, որ Ամելին իրավունք չունի խոսելու «քոփի» անելու մասին, քանի որ, նրա պնդմամբ, հենց վերջինս հովանավորողն է «քաղաքում ամենահայտնի ուրիշի գործն իրենով անող մարդը»։բացի այդ, Թովմասյանը բացահայտել է, որ նմանատիպ փողոցային հարցումների տեսանյութերում նկարահանվող մարդիկ հաճախ պատահական անցորդներ չեն լինում։ Նրա խոսքով՝ նկարահանումների մեծ մասը նախապես պայմանավորված և բեմադրված հանդիպումներ են։
Նա նաեւ նշել է, որ տվյալ ձեւաչափով նկարահանվելու առաջարկ ինքը եւս ստագել է երկու անգամ՝ սակայն հրաժարվել է իր խոսքով՝ «ֆեյք ծրագրերում չի նկարահանվում» պատճառաբանությամբ»։

 

Հիշեցնենք, որ «Yerevan Street Style» նախագծում նախկինում «պատահական անցորդների» կարգավիճակով ներկայացվել են նաև հանրությանը հայտնի դեմքեր, այդ թվում՝ Մարիամ Փաշինյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Պապյանը, հաղորդավար Հրաչ Մուրադյանը և այլք։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում․